 Բաղադրությունը
Էկլերների համար-կես լիտր ջուր, 200 գր կարագ, 500 գր ալյուր, 1 թգ. աղ, 10 խոշոր կամ 12 փոքրիկ ձվեր
խմորի տակի շերտի համար- 200 գր ալյուր, 120 գր կարագ, 50գ շաքարավազ
կարամելի համար- 100 գր շաքարավազ, 1/8 լ ջուր, 3 ճգ. լիմոնի հյութ, որ չշաքարակալի
բացի դրանից կարտոն կամ հաստ թուղթ՝կոն պատրաստելու համար, յուղաթուղթ, ձեթ՝ յուղելու համար Պատրաստման եղանակները
Մի քիչ դժվար է պատրաստելը, համբերություն է պահանջում, բայց արժի չարչարանքը, բացի նրանից, որ շատ համեղ է, հաջողությամբ զարդարում է տոնական սեղանը: Սկզբում պատրաստում ենք ներքևի շերտը: Նշված նյութերը խառնում ենք իրար, կլոր գրտնակում՝ 40 սմ տրամագծով և թխում 180-ի տակ: Թղթից կոն ենք պատրաստում, սա փաթաթում ենք յուղաթղթով, կոնը պետք է լավ ամուր ստացվի, դրա վրա ենք հավաքելու մեր բուրգը:Պատրաստում ենք մոտ 600 փոքրիկ էկլերներ, լցոնում մեր ուզած կրեմով, թողնում ենք, որ սառչեն: Կարամելի համար եռացնում ենք շաքարավազը ջրի մեջ 5 րոպե, ավելացնում ենք լիմոնի հյութը: Բուրգը պատրաստելու համար՝ հերթով վերցնում ենք էկլերները, թաթախում կարամելի մեջ և հավաքում կոնի վրա,սկսելով ներքևից, կոնի վրա նախօրոք ձեթ եք քսում,որ հեշտ լինի պոկելը:Վերջում կարող եք զարդարել ձեր ճաշակով
 
|