Մանկություն վերադառնալը կարող է հոգեբանական խնդիրների լուծման լավ միջոց լինել, օրինակ, եթե անհրաժեշտ է մեկընդմիշտ ազատվել ցավագին հիշողություններից և տարատեսակ վախերից:
Մաժանդիի Նյարդաբանական կենտրոնի աշխատակից Սիրիլ Էրրին գտել է ելքը` իր ուշադրությունը դարձնելով մկների վրա: Բանը նրանում է, որ նորածին մկները շատ արագ մոռանում են վատ փորձի մասին, ինչը չի կարելի ասել մեծ մկների մասին:
Մկների մոտ տհաճ հիշողությունները վերացնելու ընդունակությունն անհետանում է այն ժամանակ, երբ ուղեղում առաջանում է պերինեյրոնային ցանց: Սա գերկազմավորված գլիկոպրոտեինային կառուցվածք է, որը շրջապատված է փոքր, միացյալ նեյրոններից և գտնվում է ուղեղի այն հատվածում, որը պատասխանատու է վախի զգացողության համար:
Սա գիտնականներին բերել է այն մտքին, որ պերինեյրոնային ցանցը խոչընդոտում է վատ հիշողությունների մոռացմանը: Համապատասխանաբար, կործանելով այդ ցանցը, կարելի է ուղեղը բերել մանուկ հասակում գտնվող վիճակին և լուծել ֆոբիաների խնդիրը:
Այս կանխավարկածը թեստավորվել է երիտասարդ կրծողների վրա: Բացահայտվել է, որ վատ հիշողությունները, իսկապես, ջնջվում էին ցանցի ոչնչացման դեպքում: Սակայն ցանցը նորից աճում է, ուստի հիշողությանն այն լուրջ վնաս չի հասցնում: